Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ո՞վ ես դու Կլաուդիա

Ո՞վ ես դու Կլաուդիա
02.02.2025 | 20:32

Հայաստանում Գերմանիայի դեսպան (German Embassy Yerevan) Բուշ Կլաուդիան իրականացնում է «բլիթի և մահակի» քաղաքականություն:

ՈՒրեմն, աշխատանքային ժամերին Սա զբաղված է ՀՀ քաղաքացիների անհատական տվյալների մշակմամբ (ինչու՞ եք ցանկանում Եվրոպա մեկնել, ի՞նչ եկամուտներ ունեք, որտեղի՞ց են եկամուտները, ցույց տվեք Ձեր բանկային հաշվի շարժը, վճարե՞լ եք արդյոք պետական հարկերը, ներկայացրեք ՀՀ ՊԵԿ-ի մասով ֆինանսական շարժը, որքա՞ն եկամուտ ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը ...), ինչպե՞ս եք կարողացել գումար խնայել և բանկում ավանդ ունենալ, ավանդի տեսքով որքա՞ն գումար ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը ...), որտե՞ղ է 2 տարվա վաղեմության Վիեննա-Մյունխեն ավտոբուսի տոմսի թղթային տարբերակը, ինչու՞ եք հիվանդացել սեզոնային գրիպով, ինչու՞ եք գնացել Իտալիա ... ) և դրանով իսկ ոտնահարում է վերջիններիս իրավունքները: Իսկ ոչ աշխատանքային ժամերին Սա ֆոտոսեսիաներ է իրականացնում ցեղասպանության թանգարանում, Սևանում, Դիլիջանում նկարվում է Մհեր Մկրտչյանի արձանի մոտ:

Այսինքն, Սա դեսպանության խայտառակ գործունեությունը փորձում է մեղմել իբր «հայասիրական» մոտեցումներով: Դասական իմաստով, «բլիթի և մահակի» քաղաքականություն է վարում:

Ի դեպ, ժամանակին հենց Մհեր Մկրտչյանն է պարզաբանել Սրա նմաններին բացահայտելու ամենապարզ եղանակը: Ըստ հանճարեղ դերասանի, «դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը»։ Եվ, ուրեմն, նայեք Սրա աչքերին և հարցրեք` ո՞վ ես դու Կլաուդիա:

Olaf Scholz, Annalena Baerbock, Auswärtiges Amt

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ